Հեղինակային

Կապ չունի թե ում հարազատներին և ծնողներին եք վիրավորում անվանելով «պոռնիկ». Արման Աբովյան

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մարդիք այնքան են անջատվել, որ քաղաքական տարաձայնությունները տեղափոխում են անձնական, կեղտոտ, լկտի վիրավորանքների դաշտ։
Խելքի եկեք ժողովուրդ, հրճվել Հախվերդյանի հայհոյանքներով, ուրախանալ վիրավորանքներով ու լպրծուն «քֆուրներով» դա ընդհանրապես լավ բան չէ։ 

Կապ չունի թե ում հարազատներին և ծնողներին եք վիրավորում անվանելով «պոռնիկ», իմացեք մի բան, եթե մարդ համարում է իրեն տղամարդ ապա իր «հայհոյանքները» արտահայտում է երեսին, այլ ոչ թե մամուլի միջոցով կամ ֆեյսբուքով։

Պետք է և պարտադիր է սուր և կոշտ քննադատել քաղաքական օպոնենտին, բայց իջնել օպոնենտի ծնողներին հայհոյելու մակարդակին, դա կատարյալ անասնանալու նշան է։

Առնչվող Հոդվածներ