Քաղաքականություն

Կառավարության դիմացից քաղաքացիներին բերման ենթարկելու կապակցությամբ ՄԻՊ խմբերը մեկնել են բաժիններ


Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու կապակցությամբ ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի մամուլի ծառայությունը։

Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի եւ սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում բերման ենթարկված իրավապաշտպանների հետ,  կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Նշենք, որ ոստիկանությունն այսօր թույլ չտվեց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել, երբ նրանք դեռ նոր էին սկսում հավաքվել Կառավարության դիմաց:

Առնչվող Հոդվածներ