Պաշտոնական

«Կարաս» սննդի ցանցը գործարկում է «Բարի երկուշաբթի» ակցիան:


«Կարաս» ազգային սննդի ցանցը՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, այսօրվանից մեկնարկում է «Բարի երկուշաբթի» ակցիան: 

Բարեգործական ակցիայի արդյունքում հավաքված գումարը հատկացվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների եւ երիտասարդների աջակցմանը:

«Երեխաները մեր երկրի ապագան են, մեր գործի ու գաղափարների ժառանգորդները, մեզ համար թանկ է յուրաքանչյուր ժպիտ: Քաղցկեղով հիվանդ փոքրիկները մեզնից յուրաքանչյուրի աջակցության եւ հոգատարության կարիքն ունեն»,- ասել է «Կարաս» ազգային սննդի ցանցի համասեփականատեր Աշոտ Հարությունյանը:

«Տարիներ շարունակ, առաջնորդվելով ազգային արժեքների պահպանմամբ եւ ամրապնդմամբ՝ «Կարաս» ազգային սննդի ցանցը բարեգործական տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել եւ իր լուման ներդրել երկրի զարգացման գործում: Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների թվի ավելացումը եւս կարեւոր խնդիր է մեզ համար, եւ չէինք կարող անտարբեր աչքերով նայել մեր աջակցության կարիքն ունեցող երեխաներին: Այս ակցիան փոքրիկ, բայց զգալի խթան կհանդիսանա Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացման՝ մեծ ու պատասխանատու գործում: Միավորելով բոլորիս ուժերը՝ մենք կարող ենք փրկել մի փոքրիկի կյանք»,- հավելել է նա:

Առնչվող Հոդվածներ