Հասարակություն

Կարգին Հայկոյի կարգին խոստումները (Տեսանյութ):

Հիշո՞ւմ եք չէ ինչ է ասում Կարգին Հայկոն, նույն ինքը Հայկ Մարությանը Երեւանու ավագանու ընտրություններից առաջ: Եթե ոմանք մոռացել են՝ հիշեցնենք: Նա ասում էր՝ մաքրելու ենք, կառուցելու ենք, բարեկարգելու ենք, վերականգնելու ենք, կանաչապատելու ենք, փոխելու ենք:

Երեւանցիների մի մասը լսեց Նիկոլ Փաշինյանին, լսեց Հայկ Մարությանին եւ Կարգին Հայկոն դարձավ քաղաքապետ Հայկ Մարության:

Անցել են շաբաթներ: Չեն մաքրում ու չեն մաքրում: Ահա այսպիսին է կիրակնօրյա Նոր Արեշը:

Եթե այսպես եք մաքրելու, ապա ինչպե՞ս եք կառուցելու, բարեկարգելու, վերականգնելու, կանաչապատելու կամ փոխելու:

Ի վերջո նախկինների կառուցած զբասայգու բացմանը մասնակցել դա դեռ չի նշանակում կառուցել, նախկինների պայմանավորվածությամբ ներկրված շտապ օգնության ավտոմեքենաների հանձնման արարողությանը մասնակցել չի նշանակում վերականգնել:

Միայն խոսալով գործերն իրականություն չեն դառնա: Իսկ գուցե այս հարցն էլ պետք է ժողովուրդը լուծի կամ էլ հանրաքվե կազմակերպենք, թե արդյոք պետք է աղբահանություն իրականացնել այս կամ այն շենքում, թե՞ ոչ:

Առնչվող Հոդվածներ