Քաղաքականություն

Կարծում եմ պատահականություն չէ, որ Էրդողանը Արցախում պատերազմ է հրահրում, իսկ Թուրքիայում սկսել է հայամետ գործիչների, ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը. Եդգար Մանուչարյան


Կարծում եմ պատահականություն չէ, որ Էրդողանը Արցախում պատերազմ է հրահրում, իսկ Թուրքիայում սկսել է հայամետ գործիչների, ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը

Ադրբեջանի բռնապետ նախագահ` մարդասպան Ալիևը և Թուրքիայի նախագահ, միջազգային մասշտաբներով ահաբեկիչ, ցեղասպան` Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել են լայնամասշտաբ հարձակում Արցախի Հանրապետության վրա: Այս ամենի քաղաքական պատասխանատվութունը այդ երկու ցեղասպանների ձեռքերին է: Թուրքիայի իշխանությունը բռնազավթաց Էրդողանը ինչպես 2016 թվականին այնպեսել հիմա Արցախում պատերազմ է հրահում: Այդ զոհերը ձեր ուսերին են մարդասպաններ, այն անմեղ մարդկանց արյունը դուք չեք մարսելու արնախում դահիճներ:

Ռեջեփ Էրդողանը մեզ մեղադրում է` PKK-ի(Քուրդիստանի Բանվորական կուսակցության) զինյալներին վարձելու և Արցախ տեղափոխելու մեջ: Այ ռասիստ, դու ես խոսում զինյալներ վարձելուց, ծիծաղելի է: Հենց ինքդ մարդասպան հրոսակներ վարձեցիր և կոտորեցիր հենց այդ նույն PKK-ի զինյալներին և անմեղ, անպաշտպան քուրդ բնակչությանը: Հիմա էլ դահիճ հոգեզավակիդ` Ալիև հետ միասին ուզում ես ոչնչացնել մեր պետականությունը, բայց չենք թողնելու:

Կարծում եմ պատահականություն չէ, որ Էրդողանը Արցախում պատերազմ է հրահրում, իսկ Թուրքիայում սկսել է հայամետ գործիչների, ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը: Բռնապետը նաև գործընթաց է սկսել մեր հերոս` Garo Paylan — Կարօ Փայլանի դեմ, փորձում են զրկել անձեռնամխելիությունից: Մենք միասնական ենք և թույլ չենք տալու քեզ` զավթել մեր հայրենիքը:ՀԳ.Բոլորս միասնական ասում ենք` #StopAliyev#StopErdogan

Առնչվող Հոդվածներ