Սթայլ

Կարճ, վանդակավոր շրջազգեստ, բարձրակրունկներ. Աննա Դովլաթյանի ոճային կերպարը

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Դերասանուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգում. նա վանդակավոր շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկ կոշիկները եւ նուրբ դիմահարդարումը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան պատկերված էր ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Աննան շքեղ, երկար զգեստ էր կրում, որը բացվածք ուներ ոտքի հատվածում։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկ կոշիկները եւ երեկոյան սանրվածքը։ «Որքան գեղեցիկ օր»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Առնչվող Հոդվածներ