Սթայլ

Կարմիր ակնոց, նույն երանգի վերնաշապիկ․ Մարինկա Խաչատրյանի գրավիչ լուսանկարը

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ժամանցին, հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով հայտնի է սերիալներում մարմնավորած կերպարներով, իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է վարդերի ֆոնին։ Կադրում երիտասարդ դերասանուհին կրում է կարմիր վերնաշապիկ, նույն երանգի ակնոց։

Հիշեցնենք՝ դերասանուհին, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» սերիալում, ավելի վաղ կիսվել էր Սեւանի թերակղզում արված լուանկարներով։ Նա բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր մուգ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները եւ արեւային ակնոցը։

Առնչվող Հոդվածներ