Հասարակություն

Կենտրոնի թաղապետը առաջինը քանդում է եղբոր սրճարանը՝ «Jazzve»-ն:

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժման աշխատանքները շարունավում են: Այս պահին ապամոնտաժում են Jazzve սրճարանը: Նշենք, որ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ սրճարանի տնօրինության հետ համաձայնություն է եղել, որ տնօրինությունը ինքնակամ կապամոնտաժի սրճարանը:

Armdaily.am-ի թղթակցին Jazzve սրճարանի տնօրինությունից հայտնել են, որ աշխատակիցները ինքնակամ սրճարանից դուրս չեն գալու: Այս պահին քաղաքային իշխանություները շարունակում են ապամոնտաժման աշխատանքները: Ավելի վաղ լրագրողի հարցին, թե ինչու իր մոտիկների սրճարանը չի քանդում, Կենտրոնի թաղապետը պատասխանել էր. «Հենա, ախպորս սրճարանից եմ սկսել»:

Առնչվող Հոդվածներ