Հեղինակային

Կինն է տրամադրություն ստեղծում տղամարդու կյանքում. Աշոտ Ղազարյան

Լինում են դեպքեր, երբ նույնիսկ նվեր չեմ գնում Մարտի 8-ին։ Armdaily.am-ի հետ զրույցում ասաց հումորիստ, դերասան Աշոտ Ղազարյանը։

«Մինչև Մարտի 8-ը ես անընդհատ կնոջս նվերներ եմ գնում։ Այն աստիճանի, որ կինս արդեն ասում է՝ էլ պետք չի որևէ բան առնես։ Բայց ինչ էլ լինի մարտի 7-ի գիշերը՝ 12-ին, այնպես եմ անում, որ անպայման ծաղկեփունջ տամ և շնորհավորեմ»,- ասաց Աշոտ Ղազարյանը։

Դերասանը արդեն իր կնոջը նվեր տվել է, բայց թե ինչ, Աշոտ Ղազարյանը չցանկացավ մանրամասնել՝ ասելով, որ նվերի չափսերն ու գինը էական նշանակություն չունեն կարևորը, որ սիրով արված նվեր է։

«Սիրում եմ և նվերներ նվիրել, և ստանալ։ Բայց Մարտի 8-ին հիմնականում գումարը տալիս եմ կնոջս, ինքն է նվերներ գնում հարազատների, բարեկամների համար, որովհետև նա ավելի լավ գիտի ում համար՝ինչ առնի»,- ասաց հումորիստը։

Վերջինիս կարծիքով կնոջ դերը տղամարդու կյանքում շատ կարևոր է։

«Կինն է տրամադրություն ստեղծում տղամարդու կյանքում։ Հենց առավոտյան արթնանալիս, եթե կինը տղամարդուն դրական տրամադրվածություն չտա, այդ մարդու գործերը հաջող չեն գնա։ Կինը շատ է ոգնում ու ոգևորում տղամարդուն։ Եվ, եթե կնաջը լասում ես, և իր ասածով ես անում, ապա ամեն ինչ շատ ավելի հաջող է ստացվում»,- ասաց Աշոտ Ղազարյանը։

Մեր այն հարցին, թե արդյոք հումորիստը համաձայն է «Կնոջը լսիր, բայց արա հակառակը» ժողովրդական ասույթի հետ, Աշոտ Ղազարյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ում ինչ կին է բաժին ընկել, որ նման խոսք է ասել, բայց համաձայն չեմ։ Եթե կինը խելքին մոտ բաներ է ասում բնական է անում եմ»։

Մարտի 8-ի կապակցությամբ Աշոտ Ղազարյանը բոլոր տղամարդկանց ցանկացավ գիտակցում, որ իրենց ամենաթանկ նվերը կինն է։

«Ես ամեն առավոտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, ինձ Մելան է տվել։ Ես ցանկանում եմ բոլոր կանանց առողջություն, միշտ երջանիկ լինեն և երջանկացնեն մեզ՝ տղամարդկանց»,- ասաց Աշոտ Ղազարյանը։

Արփինե Պետրոսյան

www.armdaily.am

Առնչվող Հոդվածներ