ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

«Կլոր սեղան» հիմնադրամի բարեգործական արշավը՝ կորոնավիրուսից տուժածներին օգնելու համար (տեսանյութ)


«Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամը շարունակում է համավարակի օրերին սկսած օժանդակության ծրագրերը: Sms արշավին միանալու համար կարող եք ուղարկել coronavirus բառը 6428 համարին՝ Հայաստանի բոլոր օպերատորներից: Նվիրատվություններ կարող եք կատարել նաև կայքում և բանկային փոխանցման միջոցով:

«Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամը մեկնարկել է բարեգործական արշավ՝ մարզերում բնակվող և համավարակի օրերին առավելագույնը տուժած տարեցներին ու կարիքավոր ընտանիքներին օգնելու համար: Հիմնադրամի օգնությամբ մարզերում գործում են սոցիալական կենտրոններ, որոնք ստեղծվել են Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին կից: Կենտրոններն արդեն օգնություն են տրամադրել 700-ից ավելի ընտանիքի և մոտ 60 դպրոցականի: «Մենք ցանկանում ենք շարունակական դարձնել հիմնադրամի աջակցությունը և չընդհատել օգնության տրամադրումը»,- նշվում է «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Ցանկացողները կարող են միանալ արշավին՝ ուղարկելով coronavirus բառը 6428 կարճ հեռախոսահամարին՝ Հայաստանի բոլոր բջջային օպերատորներից: Նվիրատվություն կարելի է կատարել նաև հիմնադրամի կայքում՝ roundtable-act.am: Հիմնադրամի տարածած հոլովակում ներկայացված են բոլոր մանրամասները:

Առնչվող Հոդվածներ