Հասարակություն

Կոնվերս Բանկը «Ձմեռ պապ» է դարձել հեռավոր գյուղերի երեխաների համար:

Կոնվերս Բանկի կողմից ավանդաբար իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շրջանակում դեկտեմբերի 26-ին Վարդենիսի տարածաշրջանի երկու բնակավայր են այցելել բանկի աշխատակիցները:

Բանկում նշել են, որ նրանք դպրոցականներին են փոխանցել Ամանորի նվերները, որոնք, իրենց նամակներում, Ձմեռ պապից խնդրել էին երեխաները:

Ընդհանուր առմամբ, այս տարի «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շահառու է դարձել 79 դպրոցական:

«Նոր տարվան նախորդող օրերին երեխաների հետ հանդիպումը հաճելի ավանդույթ է, որին անհամբեր սպասում ենք ողջ տարին: «Դարձիր Ձմեռ պապ»-ն արդեն 8 տարվա պատմություն ունի եւ Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւորագույն նախագծերից է: 2011-ից ի վեր Կոնվերս Բանկը՝ հաճախորդների եւ աշխատակիցների հետ միասին, «Ձմեռ պապ» է դարձել Տավուշի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի մարզերի հեռավոր ու սահմանամերձ գյուղերում բնակվող մոտ 800 երեխաների համար՝ կատարելով նրանց նախաամանորյա ցանկությունները եւ պարգեւելով փոքրիկ տոն»,- նշել են Կոնվերս Բանկում՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին եւ աշխատակիցներին նախագծին ակտիվ մասնակցության, երեխաների նկատմամբ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի, ջերմության համար:

Առնչվող Հոդվածներ