Քաղաքականություն

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ:

Սիրելի աշխարհի տարբեր մասերում ապրող, բայց մայր Հայրենիքի ճակատագրով մտահոգված սփյուռքահայեր, երկու օր հետո տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության Օրենսդիր իշխանության` Ազգային Ժողովի ընտրությունները:

Բոլորս քաջ գիտակցում ենք ընտրությունների կարեւորությունն ու նշանակությունը մեր երկրի բարգավաճման եւ հետագա վերելքի ապահովման համար: Երկու տասնյակից ավել մենք զրկված ենք եղել վատ իշխանությունների պետականակործան գործունեությունը կասեցնելու, վատ իշխանություններին հեռացնելու մեր սահմանադրական իրավունքի իրացումից:

Փառք ՀՀ արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիներին եւ համասփյուռ հայությանը, որ հնարավոր եղավ ազատվել ՀՀԿ խունտայից եւ ստիպել նրանց ճանաչելու ժողովրդի իշխանություն ձեւավորելու իրավունքն ու պետության գլխին նշանակել ժողովրդի ներկայացուցչին:

Հեղափոխությունից հետո անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ երկրի զարգացումն ու առաջընթացն անհնար է առանց օրինակարգ եւ ժողովրդի ներկայացվածութունը ունեցող Օրենսդիր իշխանության:

Աներկբա է, որ մեր երկրի ապագա բարձրագույն իշխանությունը պետք է լինի առանց հանցավոր համագործակցության շահերն արտահայտող հանրապետականների: Ժողովրդի իշխանության, ինչպես նաեւ ժողովրդի ընդդիմության ձեւավորման իրավունքը բացառապես ՀՀ քաղաքացիների անօտարելի իրավունքն է:

Մենք` Լոս Անջելոսում ձեւավորված Իմ Քայլը Դաշինքի աջակցության կենտրոնի շուրջն համախմբված լոսանջելոսահայերս, կոչ ենք անում աշխարհի տարբեր մասերում բնակվող սփյուռքահայերին` հորդորել Հայաստանում բնակվող բոլոր ընտրողներին պարտադիր կարգով մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին, իրենց ձայնը տալ Իմ Քայլը Դաշինքի օգտին, որի հաղթանակը կերաշխավորի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:

Սիրելի սփյուռքահայեր, կոչ ենք անում բոլորիդ զանգահարել Հայաստանում ապրող ձեր հարազատներին եւ ընկերներին` գնալու ընտրատեղամասեր եւ քվեարկելու հանուն մեր երկրի, մեր երեխաների ապագայի:
Կեցցե Հայ Ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը:

ԻՄ ՔԱՅԼԸ ԴԱՇԻՆՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԼՈՍ ԱՆՋԵԼՈՍԻ ԿԵՆՏՐՈՆ

Առնչվող Հոդվածներ