Արտակարգ դեպք/Պատահարներ

Կոտայքի մարզի «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ գտնվող դաշտում հայտնաբերվել է կրակոցներից սպանված տղամարդու դի. shamshyan.com

Փետրվարի 24-ին հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ոստիկաններ, քննիչներ: Տեղում են նաև փորձաքրեագետներն ու դատական բժիշկը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք:

Մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Առնչվող Հոդվածներ