ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք. կա 12 մահ. Ապաքինվել է 515 մարդ


Հայաստանում հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 523 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 26065 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 113 665 վերջին մեկ օրում 1821 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 10900 պացիենտ, նվազել  է` 4-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 14563  անձ` վերջին մեկ օրում 515 անձ:

Ընդհանուր առմամբ, 453 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է:

Առնչվող Հոդվածներ