Տնտեսական
Հայաստանը կմասնակցի Դավոս 2019-ին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը,Banks.am-ի տեղեկություններով, կմասնակցի հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում կայանալիք ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին (World Economic Forum):
Այս տարի Համաշխարհային տնտեսական ֆորումը կանցկացվի «Դավոսի ոգին» խորագրի ներքո։
Միջոցառման հիմնական նպատակն է մեկ հարկի տակ հավաքել տարբեր երկրների առաջնորդների՝ գլոբալ, տարածաշրջանային եւ արդյունաբերական հարցերի շուրջ համագործակցություն հաստատելու նպատակով։
Ֆորումն այս տարի ակնկալում է ավելի քան 2500 հյուրի մասնակցություն:
