ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով, մահացության ցուցանիշով՝ երկրորդը


Հայաստանը նոր «ռեկորդներ» է սահմանում տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով: Ըստ worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալների՝ հունիսի 3-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 3552 մարդ:

Այս առումով հարևան երկրները զգալիորեն «հետ են մնում». Իրանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման տվյալը 1915 է, Թուրքիայում՝ 1975, Ադրբեջանում՝ 618, Վրաստանում՝ 201:

Ռուսաստանի Դաշնությունում այդ ցուցանիշը նույնպես ավելի ցածր է և կազմում է 2962 մարդ: Ի դեպ, 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով (57 մարդ) Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է՝ Իրանից հետո (95): Թուրքիայի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 55 մարդ, Ադրբեջանի դեպքում՝ 8, Վրաստանի դեպքում՝ 3, իսկ Ռուսաստանի դեպքում՝ 36:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 515 դեպք, մահվան՝ 15: Ընդհանուր առմամբ, վարակման ցուցանիշը հասել է 10 524-ի, մահվան ցուցանիշը՝ 229-ի: 

Առնչվող Հոդվածներ