Տնտեսական

Հայաստանն ու Արցախը մասնակցել են London World Travel Market-ին:

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել էր հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը  նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անցկացված Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսին (London World Travel Market)։ 

Արցախի ներկայացուցիչները միջոցառմանն իրենց մասնակցությունն ավարտել են նոյեմբերի 6-ին եւ վերադարձել հայրենիք։

Հայաստանը ներկայացնող ընկերությունները շարունակել են մասնակցել ցուցահանդեսին նաեւ նոյեմբերի 7-ին։

«Արցախի մասնակցության երկու օրերին էլ ադրբեջանական կողմը բողոք է հղել կազմակերպիչներին՝ պահանջելով տաղավարից հեռացնել Արցախ անվանումն ու նյութերը։ Սակայն հայկական կողմը միջոցառման կազմակերպիչների հետ տարված աշխատանքի արդյունքում ապահովել է Արցախ անվան գործածումը եւ տաղավարում առկա բոլոր նյութերի հասանելիությունը տաղավարի հյուրերին։ Արցախյան կողմը կարողացել է հաջողությամբ ներկայացնել երկրի զբոսաշրջային հնարավորությունները, ինչպես նաեւ՝ հաստատել գործնական կապեր»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Առնչվող Հոդվածներ