Տնտեսական

Հայաստանում մեկ ամսում բենիզինի գինը նվազել է 0.3, դիզելային վառելիքինը` աճել 0.1 տոկոսով:

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գների էական փոփոխութուն է արձանագրվել բեզինի և դիզելային վառելիքի շուկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

«Հինգ ամիսների ընթացքում բենզինի գներն աճել են 10.4, իսկ դիզելային վառելիքինը` 13.9 տոկոսով: Վերջին ամսում բենզինի գները նվազել են 0.3 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գներն աճել են 0.1 տոկոսով»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով`  եթե հունվարին-ապրիլի կտրվածքով համեմատելու լինենք տարածաշրջանային սպառողական գների փոփոխությունները, ապա Հայաստանում դրա աճը կազմել է 2.4 տոկոս, Ուկրաինայում` 4.9 տոկոս, Ղազախստանում` 2.7 տոկոս, Մոլդովայում` 4.3 տոկոս, 4 տոկոսից բարձր արձանագրվել է հարևան Վրաստանում և Տաջիկստանում, ՌԴ-ում գնաճը կազմել է 1.3 տոկոս, Բելառուսում 2.4 տոկոս: ԵՄ 24 երկրներում չորս ամիսների գնաճը կազմել է 0.8 տոկոս:  Ավելի բարձր գնաճ է արձանագրվել Մերձբալթյան երկրներում` 1.5-2 տոկոս:

Առնչվող Հոդվածներ