ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում․ ԱՆ

COVID–19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում:
Ռիսկի խմբերն են՝

• 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները,

• 65 և բարձր տարիքի անձինք,

• Բուժաշխատողները

• տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները

• սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները

Պատվաստումները իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անվճար և կամավորության սկզբունքով։

Շարունակեք հետևել կանխարգելիչ այլ միջոցառումներին՝ կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն, հետևեք ձեռքերի հիգիենային»,- ասված է հայտարարության մեջ:

Առնչվող Հոդվածներ