Տնտեսական

Հայաստան է բերվում երկրորդ էլեկտրագնացքը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը տեղեկացրել է, որ «Ռուսաստանից դեպի Հայաստան է ճանապարհ դուրս եկել նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքը (ЭП2Д)»: 

Ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» ընկերության գնացքը կլինի երկրորդը ՀԿԵ-ում եւ Հայաստանում թեստավորումից հետո կգործարկվի 2019թ․ առաջին եռամսյակում Երեւան-Գյումրի-Երեւան երթուղիով:

«Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղեւորների համար։ Այն ունի մոտ 130 նստատեղ։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, Wi-Fi»,- հայտնել է Ռուբեն Գրձելյանը։

Առնչվող Հոդվածներ