Տնտեսական

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2020թ արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի քանակի վերաբերյալ:

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2020թ արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի քանակի վերաբերյալ: Չնայած տարին ծանր էր և դժվարին, ՀԱԷԿ-ի անձնակազմին հաջողվել է գերակատարել էլեկտրաէներգիայի արտադրության և առաքման նախատեսված տարեկան պլանները:Տարեկան պլանով նախատեսված 2 702,6 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի փոխարեն Հայկական ԱԷԿ-ում փաստացի արտադրվել է 2 756,337 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

Առաքման արդյունքները ևս գերազանցել են նախատեսված ցուցանիշները. պլանավորված 2 501,7 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի փոխարեն փաստացի առաքվել է 2 551,805 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

Արդյունքում 2020թ. էլեկտրաէներգիայի արտադրության պլանը կատարվել է 101,99%-ով, իսկ առաքման պլանը՝ 102,0%-ով:

Առնչվող Հոդվածներ