Հասարակություն

Հայոց բանակում չծառայած ներկայիս նախարարներն ու մարզպետները:

Հայկական տոնացույցի ամենակարևոր և ամենապատասխանատու օրերից մեկն է հունվարի 28ը: Սա տոն է, որ հպարտությամբ են նշում թե’ Հայաստանում, թե’ սփյուռքում, սա օր է, որ հայ ժողովրդին համոզեց, որ պայքարը չի ավարտվել ու նոր հաղթանակներն առջևում են:

Հունվարի 28ը Հայկական բանակի կազմավորման տարեդարձն է: Ինչպես 27 տարի առաջ, այնպես էլ այսօր Հայկական բանակն է հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորը ArmDay.am-ը առանձնացրել  է  ներկայիս գործադիր իշխանության՝ բանակում ծառայած, ինչպես նաև չծառայած ներկայացուցիչներին:

Նախարարաներից ովքեր չեն  ծառայել հայոց բանակում:

Նիկոլ Փաշինյան — ՀՀ վարչապետ— ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն՝ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են, ապա երրորդն ազատվել է ծառայությունից, իսկ Փաշինյանի ավագ եղբայրները ծառայել են:

Տիգրան Ավինյան- ՀՀ փոխվարչապետ— ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից առողջական հիմքերով:

 Մհեր Գրիգորյան -ՀՀ փոխվարչապետ-պահեստի սպա է:

Արայիկ Հարությունյան-Կրթության և գիտության նախարար— առողջական հիմքով է ազատվել ծառայությունից` համաձայն Պաշտպանության նախարարի 2006 թվականի 378 հրամանի:

Արսեն Թորոսյան  Առողջապահության նախարար—  Թորոսյանը զորակոչվել է բանակ 2015-ի դեկտեմբերին՝ 33 տարեկան հասակում՝ որպես բուժծառայության լեյտենանտ: «10 ամիս պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով վաղաժամկետ Արսեն Թորոսյանը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով:

Դավիթ Անանյան — ԿԱ պետական եկամուտների նախագահ -պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյա է: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի 23-րդ հոդվածի երկրորդ մասը, որի համաձայն` եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, ապա երրորդ եղբայրն ազատվում է զինվորական ծառայությունից։

Տիգրան Խաչատրյան -Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար-ծառայության մասին տվյալներ չկան:

Նախարարներ, ովքեր ծառայել են հայոց բանակում:

Հակոբ Արշակյան-Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար-2003 — 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Ատոմ Ջանջուղազյան-ՀՀ ֆինանսների նախարար— զինապարտ է, պահեստազորի կապիտան:

Ֆելիքս Ցոլակյան-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար-զինապարտ է, գեներալ-լեյտենանտ: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և «Անանիա Շիրակացու» մեդալով:

Արտակ Զեյնալյան -ՀՀ արդարադատության նախարար- 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Զոհրաբ Մնացականյան-ՀՀ արտաքին գործերի նախարար-1984-86թթ. ծառայել է խորհրդային բանակում

Էրիկ Գրիգորյան -ՀՀ բնապահպանության նախարար-2000-2002 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Դավիթ Տոնոյան -ՀՀ պաշտպանության նախարար-1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992թ.-ից՝ ՀՀ զինված ուժերում է: 1992-1994թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում: 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ: 1997թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին, 2-րդ աստիճանի մեդալներով և 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով:

Սուրեն Պապիկյան -ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար-Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր:

Մարզպետներ, ովքեր ծառայել  են հայոց բանակում:

Դավիթ Գևորգյան- Արագածոտնի մարզպետ-զինապարտ է, պահեստազորի սպա, լեյտենանտ:

Գարիկ Սարգսյան Արարատի մարզպետ-2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Անդրեյ Ղուկասյան -Լոռու մարզպետ-2004-2006 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ՝ որպես բուժ. ծառայության սպա:

Ռոմանոս Պետրոսյան Կոտայքի մարզպետ- 1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում

Վահե Ղալումյան -Տավուշի մարզպետ-1994-1996 թ.թ. ծառայել է Հայկական բանակում:

Տրդատ Սարգսյան -Վայոց ձորի մարզպետ-2007-2009 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Հունան Պողոսյան -Սյունիքի մարզպետ-1982-1984 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Մարզպետներ, ովքեր չեն ծառայել հայոց բանակում

Կարեն Սարուխանյան -Շիրակի մարզպետ-ծառայության մասին տվյալներ չկան:

Գնել Սարուխանյան գեղարքունիքի մարզպետ-ծառայության մասին տվյալներ չկան:

Համբարձում Մաթևոսյան  -Արմավիրի մարզպետ -զինապարտ չէ:

Առնչվող Հոդվածներ