Սպորտ

Հայտնի է «Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ խաղում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Ինտերին»: Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն այս հանդիպման համար հայտավորել է 22 ֆուտբոլիստի:

«Բարսելոնայի» հայտացուցակը.

Դարպասապահներ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Յասպեր Սիլեսեն, Իգնասիո Պենյա:
Պաշտպաններ՝ Նելսոն Սեմեդու, Ժերար Պիկե, Կլեման Լենգլե, Ժորդի Ալբա, Խուան Բրանդարիս:
Կիսապաշտպաններ՝ Իվան Ռակիտիչ, Սերխիո Բուսկետս, Դենիս Սուարես, Արտուր, Ռաֆինյա Ալկանտարա, Սերխի Ռոբերտո, Արտուրո Վիդալ, Կարլես Ալենյա, Ֆիլիպե Կոուտինյո, Ուսման Դեմբելե, Մալկոմ:
Հարձակվողներ՝ Լուիս Սուարես, Լիոնել Մեսսի, Մունիր Էլ-Հադդադի:

«Ինտեր»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 6-ին: Այս հանդիպումից առաջ «Բարսելոնան» 9 միավորով առաջատար է B խմբում, իսկ «Ինտերը» 6 միավորով երկրորդն է:

Նյութի աղբյուր՝ Tert.am

Առնչվող Հոդվածներ