ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Հայտնի է, թե երբ է ԱՄՆ-ում սկսվելու կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների մեկնարկի օրը: Այս մասին նա խոսել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է Fox News-ը:

ԱՄՆ նախագահի խոսքերով, արդեն հաջորդ տարի ապրիլ ամսին «յուրաքանչյուր ամերիկացու» համար կորոնավիրուսի պատվաստանյութի բավարար չափաբաժին կստեղծի: Ավելին, մինչև 2020 թվականի ավարտը երկիրը կունենա դեղամիջոցի առնվազն հարյուր միլիոն չափաբաժին:

Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամ Սքոտ Ատլասը հավելել է, որ առաջին հերթին պատվաստվելու են բուժաշխատողները և ռիսկի խմբում գտնվողները: Նրանք կկարողանան պատվաստվել մինչև 2021 թվականը:

Ապա նա հաստատել է, որ զանգվածային պատվաստումները կսկսվեն ապրիլին, սակայն կլինեն ըստ ցանկության:

Առնչվող Հոդվածներ