Արտակարգ դեպք/Պատահարներ

Հայտնի է ՌԴ-ում ողբերգական ավտովթարից մահացած և տուժած անձանց ինքնությունը:

Մարտի 9-ին, ժամը 11:17-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝  Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Առնչվող Հոդվածներ