Քաղաքականություն

Հանրապետական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Տարբեր մարզերի գյուղապետերից լուրեր ենք ստանում, որ ճիշտ է՝ Երեւանից հրահանգներ չկան, բայց մարզպետները բոլորին հերթով կանչում են եւ զգուշացնում՝ եթե իրենց նախատեսած տոկոսները «չխփեն», գյուղապետի աթոռը «ականջի հետեւում կտեսնեն»։

Ուստի անգամ հանրապետական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին։ Բնականաբար, ամենից ակտիվն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, ով «Քաղպայմանագրի» վարչության անդամ է եւ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու։

Նա «բռնել է» մարզի համայնքապետերի վախը՝ ասել է, որ խորհրդարան չի գործուղվելու, վերանշանակվելու է իր պաշտոնում, այնպես որ ընտրություններից հետո «ընդունում-հանձնում» է կատարելու, թե ով ով է եւ ինչքանով է օգտակար եղել գործող իշխանություններին:

Առնչվող Հոդվածներ