Իրավունք

Հանցագործության մասին հաղորդում ԱԱԾ համար:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով ակտիվորեն միջամտել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին:

«Միայն Ձեր անձնական միջնորդությունը կարող է կանխել էսկալացիան Ղարաբաղյան հակամարտության շրջանում, որը հղի է ամենածանր և ամենակործանարար հետևանքներով երկու կողմերի համար։ Ինչպես նաև տեղին և ժամանակի հրամայականին համապատասխան ենք համարում Ղարաբաղյան հակամարտության տարածքում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը, որը բխում է հայ ժողովրդի կենսական շահերից», նշված է Հայաստանի կոմկուսի տարածած հայտարարությունում։

Սա պարզապես կոլաբորացիոնիզմ չէ, սա ուղիղ դավաճանություն է, որը պետական դավաճանության հոդվածի տակ է ընկնում: Կուսակցությունը, որը երկրի անվտանգության պաշտպանության գործում դիմում է ոչ թե ինքնիշխան բանակին ու դիվանագիտությանը, այլ օտար պետության նախագահին, պետք է Հայաստանում օրենքից դուրս լինի:

Կոմկուսն այս տարի արդեն երեք անգամ նման ակտ է իրականացրել:

Հունիսի 6-ին կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է երկրի իշխանությունների քաղաքականությունը ռուսական ընկերությունների նկատմամբ: Հայ կոմունիստների կարծիքով, երկրի իշխանությունները ցանկացած ֆինանսական դժվարության դեպքում դեմարշ են անում Գազպրոմ Արեմնիայի եւ ռուսական այլ ընկերությունների դեմ: Հիշեցնենք, որ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՀԾԿՀ-ն տուգանել է Գազպրոմ Արմենիային:

«Կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ նման գործելաոճից և պետական կառավարման համակարգից հեռացնել այն մարդկանց, ովքեր իրենց կործանարար քաղաքականությամբ հարված են հասցնում հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: Ձեռքներդ հեռու Հայաստանում գործող ռուսական ընկերություններից»։

Իսկ մարտին, երբ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը Ռուսաստանի դեսպանատան մոտ պահանջում էր 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի չեղարկում, պայմանագիր, որով Հայաստանի տարածքները նվիրաբերվել են Թուրքիային ու Ադրբեջանին, անմիջապես հայտնվեցին Կոմկուսի ցուցարարները՝ փորձելով աղմուկով խլացնել պահանջը: Նրանք պահանջում էին ռուս-թուրքական պայմանագրի պահպանում:

Ու՞մ շահերն է պաշտպանում կուսակցությունը, որը հանդես է գալիս Ղարաբաղում օտար երկրի զորքերի տեղակայման օգտին, պաշտպանում է Գազպրոմին Հայաստանի կառավարությունից եւ պնդում է, որ պահպանվի 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը:

Առնչվող Հոդվածներ