Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն չհամաձայնեց գլխավոր քարտուղարի հայկական տարբերակին. հաջորդը Բելառուսի պատվիրակն է:

ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քիչ առաջ հայտարարեց, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված է Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին:

Այդ համատեքստում Նազարբաևը նշեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ:

«Մնացել է պաշտոնավարման մեկ տարի, և ՀՀ նոր ներկայացուցիչը չի հասցնի արդյունավետ զբաղվել իր գործով»,- ասաց Նազարբաևը՝ նշելով, որ այբբենական հերթականությամբ հաջորդը Բելառուսի հերթն է, հետևաբար ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի պատվիրակը:
Նազարբաևի խոսքերով՝ դեկտեմբերի սկզբին կլինի նոր քննարկում, որի ժամանակ էլ կընտրվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը:

Առնչվող Հոդվածներ