Հասմիկ Խոջյանի լուսանկարը Գյումրիից:

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսնկար է հրապարակել, որն արվել է Շիրակի մարզում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն շրջազգեստ է կրում, որը համադրել է մոխրագույն շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկները։ «Գյումրին»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, որը զարդարված էր հետաքրքիր նախշերով։ Հասմիկ Խոջյանը գեղեցիկ սանրվածք էր ընտրել, նուրբ դիմահարդարում, ինչպես նաեւ խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր։ «Վայելում ենք երեւանյան աշնանային weekend-ը»,- լուսանկարը մակագրել էր նա։

Նմանատիպ գրառումներ