Արտակարգ դեպք/Պատահարներ

Հարուցվել է վարչական վարույթ Մարմարաշենի խոզաբուծարանի գործունեության առնչությամբ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացնում Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում գտնվող խոզաբուծարանի՝ շրջակա միջավայրը աղտոտելու ահազանգի վերաբերյալ:

«Վարչական վարույթի շրջանակում գործողություններ են կատարվում, քննություն է ընթանում»,- «ԷկոԼուր»-ին հայտնել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ երկու օր առաջ՝ հունիսի 15-ին, Մարմարաշեն համայնքի բնակիչները փակել էին Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը՝ բարձրաձայնելով գյուղի մոտակայքում գտնվող խոզաբուծարանից դեպի համայնք տարածվող գարշահոտության խնդիրը:

https://mamul.am/am/news/153622?fbclid=IwAR1I0p1yf84x9X2gG4bDdHHuyFGkniuMqV7YeoTyxePHzdc4Icl3nO_ET6M

Առնչվող Հոդվածներ