Տնտեսական
ՀԲ-ի հետ քննարկվել է Հայաստանի մրցակցային միջավայրի բարելավումը:


ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն այսօր Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Ժենիվեւ Բոյեղուիի գլխավորած թիմի հետ քննարկել է Հայաստանի զարգացման քաղաքականության գործառնության կառուցվածքը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ պետություն-մանավոր գործընկերության օրենսդրական փաթեթն անցել է մշակման վերջնական փուլը։
Քննարկվել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքը, ՀԲ-ի «Գործարարություն 2019» զեկույցում Հայաստանի առաջխաղացումը, եւ այն բացերը, որոնց շտկումը կբարելավի երկրի դիրքերը զեկույցում։