Քաղաքականություն

Հենց նոր ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Մալյանին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

«Հենց նոր ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Մալյանին»,-այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և կից հրապարակել միջադեպի տեսանյութը:

Իրավապաշտպանը նաև տեսանյութի ժամանակ ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո երբ Նարեկ Մալյանը մերժել էր ոստիկանության աշխատակիցների՝ բաժին ներկայանալու հրավերը:  

«Սա կոպտագույն խախտում է: Պետք է հասկանալ, թե ինչ գործի շրջանակում է կատարվում այս ամենը: Ոստիկանները դիմում են ուժի կիրառման»,-ասել է իրավապաշտպանը, ապա հավելել, որ գործողություններն ապօրինի են, քանի որ «հիմքերը չներկայացնելով՝ առևանգում են Նարեկ Մալյանին»:

Առնչվող Հոդվածներ