Հասարակություն

Հիմարություն, թե սադրանք. Ինչու՞ է Քրիստինա Գևորգյանը ժամանել Բաքու

Նոր, 2019 թվականի սկսվելուց բառացիորեն երկու օր առաջ` մի շարք հայկական լրատվամիջոցները Ադրբեջանին մեղադրելով` «ազգային խտրականության», «Ֆաշիզմի» և Հայաստանում ու նրա սահմաններից դուրս որոշակի շրջանների լսողությունը շոյող այլ անհեթեթություների մեջ փորձել են ուռճացնել հերթական հակաադրբեջանական սադրանքը։ Մեր երկրի քննադատության համար առիթ է դարձել` հայկական ծագումով Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Սամվելովայի պատմությունը։

Այսպիսով, մի երիտասարդ աղջիկ հանկարծ որոշել է ընկերների հետ նոր տարին դիմավորել Բաքվում։ Գնել է տոմս (ոչ թե «Azal» և «Buta» հայրենական ավիափոխադրիչների, այլ «S7 Airlines»-ից) և ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք։ Հեյդար Ալիևի անվան Միջազգային օդանավակայանի հսկիչ-անցագրային նա չի կարողացել անցնել՝ իր ազգային պատկանելիության պատճառով։ Արտաքսման համար սպասասրահում անցկացնելով 11 ժամ, Գևորգյանը հետ է ուղարկվել Մոսկվա։ Վերադառնալուց անմիջապես հետո, Գևորգյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջումիր վրդովմունքն է հայտնել, ադրբեջանական կողմին մեղադրել է «կամայականության», «ազգայնամոլության» և «խտրականության» մեջ։ Դժվար չէ կռահել, որ հայկական մի շարք լրատվամիջոցները հաճույքով են կառչել այդ պատմությունից և փորձել են դրանից սկանդալ սարքել։ Սակայն ոչինչ չի ստացվել։ Եվ պարզաբանենք, թե ինչու։

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят

Սկսենք նրանից, որ չնայած իր երիտասարդ հասակին՝ Քրիստինա Գևորգյանը այնուամենայնիվ չի ապրում տեղեկատվական վակումում և հիանալի գիտի այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն 30 տարի պատերազմ է գնում, որի ընթացքում ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիները դարձել են փախստականներ և հարկադիր վերաբնակներ, ավելի քան 15 հազար ադրբեջանցիները զոհվել են։ Առավել ևս, որ նա անձամբ խոստովանել է, որ «ֆեյսբուքի մեկնաբանություններում բոլորովին պատահաբար իմացել եմ, որ իմ ազգանունով ինձ կարող են չթողնել երկիր։ Ես սկսեցի փնտրել լուրեր, գտա մի քանի դեպքերի նկարագրությունները» Այսինքն, նա արդեն այդ ժամանակ պետք է նախատեսեր իրադարձությունների զարգացման նման տարբերակը, հասկանար հնարավոր հետևանքները, սակայն դրանով հանդերձ, միևնույն է նա որոշել է ժամանել Ադրբեջան։ Երևի սենսացիաների հետևից ընկնելու և համբավ ձեռք բերելու համար։

Ամենածիծաղելին կայանում է նրանում, որ մեկնաբանություններում Գևորգյանի հայ ընկերները նրան մեղադրել են հիմարության մեջ (հեղինակների ուղղագրությունը պահապանում ենք)։

«Հարգելի Քրիստինա, հայերի ուղերձը միակն է։ Ուզում ես դու, թե ոչ, ուզում ենք մենք, թե ոչ, կա իրականություն և ճշմարտություն, և երբեմն այն շատ դառն է։ Իսկ ճշմարտությունը և ուղերձը կայանում է նրանում, որ նախքան որևէ տեղ գնալը, հարկավոր է մտածել։ Եվ հարցը նրանում չէ, որ հայերը լավն են, կամ ադրբեջանցիները վատը։ Իհարկե ոչ, պատերազմ է գնում, և այստեղ նույնիսկ կարևոր չէ ով է ճիշտ, իսկ ով սխալ…բայց հասկացեք, պետք է խելքով մտածել։ Ձեզ խորհուրդ կտայի՝ հաջորդ անգամ, երբ որևէ տեղ գնալիս, հետաքրքրվեք, ինչպիսին են այնտեղ օրենքները, կամ կանոնները, կամ բարոյական սկզբունքները և արժեքները, և ամենագլխավորը՝ իմացեք չգրված օրենքների մասին, որովհետև դրանք հաճախ ավելի կարևոր են, քան գրվածները, ցավոք»,- մասնավորապես գրել է Միկ Ֆին մականունով օգտատերը։

Իսկ ահա Արմեն Մարտիրոսյանի գրառումը. «Թանկագին հայեր և ոչ հայեր։ Մարդիկ։ Ադրբեջանը պետք է մտածի իր անվտանգության մասին։ Եվ, եթե նրան թվա, որ մյուս երկրների հայ քաղաքացիները նրա համար վտանգավոր են, ապա նա որոշել է իրեն ապահովել նման ձևով։ Այո մի քիչ ծիծաղելի է, բայց դրա հետևին կանգնած է մարդկանց ճակատագիրը։ Ո՞վ կարող է Ադրբեջանին, կամ մեկ այլ երկրին ստիպել այդպես չվարվել։ Ոչ ոք, բացի Ադրբեջանի ժողովրդից»։

Իսկ այժմ եկեք անցնենք բուն էությանը։ Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի որոշել, ում թողնել իր տարածք, իսկ ում՝ ոչ։ Ի գիտություն Գևորգյանի, 2011 թվականի մարտ ամսին Հայաստանի իշխանությունները երկիր չեն թողել Լատվիայի, Էստոնիայի և Ֆինլանդիայի լրագրողների նկարահանող խմբին, ովքեր Երևան էին ժամանել, որպեսզի նկարահանումներ անեն այն հաղորդման համար, որը պետք է հեռարձակվեր Ֆինլանդիայի Yle ազգային հեռուստաալիքի եթերում, ինչպես նաև Կովկասում զինված հակամարտությունների մասին վավերագրական ֆիլմի համար։ Հայաստանի իշխանությունները համարել են, որ նկարահանող խմբի անդամները համակրում են Ադրբեջանին և հետևաբար մերժել են նրանց մուտքը։

Ահա այն երկրի օրինակները, որի քաղաքացի է հանդիսանում Գևորգյանը։ Տարբեր ժամանակերում Ռուսաստանը իր տարածք չի թողել նույնիսկ եվրոխորհրդարանական Ռեբեկա Հերմսին և Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր ու Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Կարլ-Գեորգ Վիլմանին։ Ինչպես նաև կարելի հիշեցնել, որ Ռուսաստանի սահմանապահները երկիր չեն թողել «New Times»-ի թղթակից Նատալյա Մորարին։ Ռուսաստանի իշխանությունները պարզաբանում են, որ անցանկալի կարող է ճանաչվել օտարերկրացու, կամ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը, որը սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի սահմանադրական կառուցվածքի հիմունքներին, երկրի պաշտպանունակությանը, կամ անվտանգությանը։

Ինչպես նաև յուրաքանչյուր երկիրը իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր անվտանգության, իր քաղաքացիների և իր տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների անվտանգության ապահովման համար։ Եվ Ադրբեջանը այնուամնեանյնիվ չի հանդիսանում բացառություն։ Առավել ևս, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը գտնվում է Հայաստանի հետ պատերազմի վիճակում, ում հատուկ ծառայությունները շատ անգամ ահաբեկչական ակտեր են իրականացրել մեր երկրի տարածքում։ Ադրբեջանական կողմը չի կարող յուրաքանչյուր հայի (կարևոր չէ, հանդիսանում է արդյոք նա Հայաստանի, կամ այլ պետության քաղաքացի) մեկական պահապան տրամադրել։ Նման ընթացակարգը կիրառվում է միայն նրանց նկատմամբ, ովքեր Ադրբեջան են ժամանում պետական, կամ միջազգային կազմակերպությունների գծով։ Այդ պարագայում բավական է հիշեցնել, որ Ադրբեջան են այցելել Հայաստանի պատգամավորները, նախարարները և նույնիսկ Կաթողիկոսը։ Նրանց անվտանգությունը ապահովվել է պատշաճ մակարդակով։

Եվ վերջապես ամենագլխավորը։ Բոլոր վերոհիշյալը չի վերաբերում Բաքվում ապրող տասնյակ հազարավոր հայերին։ Նրանք լիովին միաձուլվել են ադրբեջանական հասարակության հետ, հասկանում են ղարաբաղյան հակամարտության էությունը և բոլոր նրբությունները։ Նրանք Ադրբեջանի համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում և Բաքվում իրենց լիովին հարմարավետ են զգում։ Չնայած բազմամյա պատերազմին, այսօր միայն Բաքվում շարունակում են ապրել հայազգի շուրջ 30 000 քաղաքացիներ։ Այո, չենք առարկում, նրանցից ոմանք փոխել են ազգանունները, սակայն Բաքուն, ինչպես սիրում են կատակել բաքվեցիները՝ փոքր քաղաք է։ Այստեղ կարևոր չէ, թե հայերը ինչ ազգանվան ներքո են ապրում, քանզի հարևանները և մերձավորները հիանալի գիտեն նրանց ազգության մասին։ Նրանք արդեն վաղուց դարձել են տեղացի բնակչության մի մաս և համատեղ գոյատևման ոչ մի խնդիր չունեն։ Եվ հետևաբար Գևորգյանի Ադրբեջան մտնելու փորձը, իսկ այնուհետև արտաքսմանը հաջորդած վրդովմունքի հեղեղը՝ դա ուղղակի, ինչպես ինձ թվում է, լավ պլանավորված, կամ վերասերտված սադրանք է։ Որը, բարեբախտաբար խայտառակ կերպով տապալվել է։

Առնչվող Հոդվածներ