Հասարակություն

Հիմա ազատ եմ ու անկրկնելի.կողքիս կին չեմ ուզում տեսնել. Ֆորշ

Ես շատ կուզենայի, որ մեր աղջիկները, մեր կանայք լինեն սպիտակ ու թափանցիկ,մարտի 8-ին էլ մանուշակագույն պուճուրիկ ծաղկեփունջ ձեռքին։

Armdaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ-երգահան Ֆորշը։ Հարցին՝ ինչպես է այս տարի շնորհավորելու իր շրջապատում եղած կանանց, պատասխանեց, որ մայրիկին միշտ ծաղկեփունջ է նվիրում։

«Այս տարի որևէ մեկին առանձնահատուկ չեմ շնորհավորելու, ես մենակ եմ ապրում, հիմա ազատ եմ ու անկրկնելի»։ Նա նշեց, որ այս պահին իր կողքին որևէ կնոջ չի տեսնում ու չի էլ ցանկանում տեսնել։

Ֆորշի կարծիքով կանանց առավել անհոգ ու երջանիկ լինելու համար «ջրի տեղը պետք է անտիֆրիզ լինի, բենզինով էլ պետք է ժամանակին զապրավկա լինեն, որ բենզին չլինի մատորը չի աշխատի, իսկ բենզինը ովքեր են՝ կանանց համար իրենց սիրելի տղանարդիկ են։ Այնպես որ եկեք խաղաղ ապրենք»,-ասաց Ֆորշը։

armdaily.am

Առնչվող Հոդվածներ