Միջազգային Քաղաքականություն

Հիմա էլ անցել է Հայոց Բանակը «արդիականացնելու», իրականում ՀՕՊ-ի պես ռուսաստանին հանձնելու ռուս-թուրքական ծրագրին

Ժողովուրդ ջան, ռուսաստանը բազմաթիվ առիթներ տվեց Հայերին ռուսաստանը որպես թշնամի երկիր տեսնելու, որպես թուրքիային ու ադրբեջանին հավասար երկիր տեսնելու, բայց ռուսաստանը այնքան վստահ է իր ագենտուռաի վրա, որ բացահայտ մեզ ոչնչացնելու է գնում, իսկ մեր ճնճղուկը, ինքը պուտինի-էրդողանի-ալիյեվի տակը պառկել է հերիք չի, հիմա էլ անցել է Հայոց Բանակը «արդիականացնելու», իրականում ՀՕՊ-ի պես ռուսաստանին հանձնելու ռուս-թուրքական ծրագրին:

Ստացվում է այնպես, որ ալիյեվն ասում է Հայաստանին բանակ պետք չի կամ Հայաստանը չպետք է բանակ ունենա, պուտինը հեռախոսազրույց է ունենում էրդողանի հետ,

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

ին կանչում է իր մոտ պուտինը ու ցուցադրական մեր ճնճղուկը խոսում է գերիների մասին և կովիդի դեմ վակսինացիաների ռուսական միջոցի մասին, պուտինը այդ բաց հանդիպման ժամանակ ասում է мы об о всем поговорим մենք այդ ամենի մասին կխոսենք, հետո փակ հանդիպման ժամանակ պուտինը «կարգադրում» է մեր ճնճղուկին (Լիբանանում և Սիրիայում ապրած Հայերը կհասկանան թե ի՞նչ ի նկատի ունեմ կարգադրել բառի տակ), պուտինը մեր ճնճղուկին ուղարկում է Հայաստան, պուտինը հեռախոսազրույց է ունենում ալիյեվի հետ, բաքու-Երեվան ինքնաթիռը գալիս է առանց գերիների և ռուսական վակսինացիաների համար էլ ռուսաստանի խոսափողները հայտարարեցին թե բա վակսինացիաները ռուսաստանին սկի չեն հերիքում Հայաստանին ո՞նց տան, այսինքն ռուսները կամ ռուսաստանի ղեկավարությունը հերթական անգամ մերժեցին մեզ ու ոչ միայն ճնճղուկին «կարգադրեցին» փոխաբերական իմաստով այլ նաև բոլոր Հայերին ու Հայաստանին «կարգադրեցին» ու հիմա այս «կարգադրված» ճնճղուկն էլ եկել է ալիյեվի ու էրդողանի «կարգադրածը» պուտինին և պուտինի «կարգադրածը» իրեն ու Հայաստանին «Բանակի Արդիականացում» ժապավենով փաթեթավորված ներկայացնում է Հայաստանի քաղաքացիներին ու համայն Հայությանը: Այս ամենի հետեվում` բանակի արդիականացում ռուսաստանի հետ միասին, այն ռուսաստանի որը հենց ռդ պն շույգուի ասելով թուրքիայի հետ միասին շատ դժվար օպեռացիա իրականացրեցին նագոռնի կառաբախում (Արցախում), իսկ մեր ճնճղուկը մեր բանակն է հանձնում մեզ թշնամի ռուսաստանին: Սա արդեն Սարդարապատի զանգեր չեն այլ նոր ցեղասպանության զանգեր են որովհետև թուրքիայում էլ ցեղասպանությունից առաջ բոլոր Հայերին ստիպել են զենքերը հանձնել, Վանի Ապստամբությունը ինչպե՞ս կոտրեցին` թուրքերն ու քրդերը չէին կարողանում կոտրել Վանի Ապստամբությունը, ռուսական բանակը մտավ Վան, զինաթափեց Հայերին և հեռացավ Վանից, որից հետո թուրքական բանակը մտավ Վան ու կոտորեց անզեն ժողովրդին: Հիմա էլ ռուսական բանակը զինաթափեց ու արդիականացնելով ավելի է զինաթափելու Հայերին, որպեսզի «հաղթական» չակերտավոր հաղթական թուրքական բանակը մտնի ու կոտորելով զավթի մնացած Հայաստանը: Կարծում եմ ամեն ինչ պարզ է որովհետև սրանից ակնհայտ մնում է միայն ռուսաստանը մեր ձեռքերը կապելուց հետո մեր գլուխը բռնի, որ ալիյեվը մեր վիզը կտրելուց հանկարծ մեր գլխով չդիմադրենք ու դժվարություն չունենա մեր վիզը կտրելուց:

Զարթնե՛ք ժողովուրդ, «կարգադրում» ենք ռոբսերժականներին, «կարգադրում» ենք ներկաներին, «կարգադրում» ենք նախկինների մոտ աշխատած ապագաներին: Մի սպասեք փրկիչի, այդ փրկիչը դու ես իմ անգին ժողովուրդ, եթե դու քեզ չփրկես, ուրիշ ոչ ոք չի կարող քեզ փրկել և չի փրկի: Պայքարի՛ր բանակդ պահպանելու և զենքդ չհանձնելու համար: Պայքարի՛ր չցեղասպանվելու և չհայրենազրկվելու համար: Միացե՛ք Հայեր և՛ Հայաստանում և՛ Սփյուռքում: Միացե՛ք, որ միասին հաղթենք մեր թշնամիներին:

Նյութի աղբյուր՝www.facebook.com

Առնչվող Հոդվածներ