Քաղաքականություն

ՀՀԿ-ն քարոզարշավին ժողովրդի հետ հանդիպելն արդյունավետ չի համարում:

Հանրապետական կուսակցության նկատմամբ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա: Եվ չնայած այս հանգամանքին՝ նախկին իշխող ուժը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ հանդիպելն արդյունավետ ձևաչափ չի համարում.

ՀՀԿ-ն իր քարոզարշավը ավելի շատ մամուլի միջոցով կիրականացնի, «Ազատության» հետ զրույցում ասել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը.

«Ինձ թվում է, որ դա կարող է այդքան էլ արդյունավետ չլինի, պետք է ավելի շատ օգտագործվի մամուլը, հեռուստատեսությունը… այդ ձևերով, ինձ թվում է, պետք է քարոզարշավը տարվի: Հակառակ դեպքում կարող է տարբեր․․․ ինչպես հիմա մոդա է՝ սևեր, սպիտակներ և այլն»:

Առնչվող Հոդվածներ