Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն ոչ կոռեկտ է համարում Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի արածը:

Այսօր` նոյեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, խոսելով Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպանի միջև խոսակցության մասին, հայտարարել է, որ դա կոռեկտ չէ. «Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակի, որը վերաբերում է 6 պետությունների: Բնականաբար այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ում նմանօրինակ զարգացումների վերաբերյալ բավական քննարկումների անհրաժեշտություն կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու»:

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը և որոշ մանրամասներ է հայտնել բանակցություններից:

Լուկաշենկոն նաև նշել էր, որ Բելոռուսը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համար 3 թեկնածու ունի:

Առնչվող Հոդվածներ