Ռազմական

ՀՀ պաշտպանության նախարարին կից ՀԽ-ն պատրաստ է իր բոլոր անդամների կարողություններն ու խորհրդի ամբողջ ներուժը անվերապահ դնել ՊՆ-ի տրամադրության տակ և ծառայեցնել hայրենիքի պաշտպանության սուրբ գործին


Այսօր առավոտից ադրբեջանական բանակի ծավալած գործողությունները` պաշտպանական գծի ամբողջ երկայնքով հայկական դիրքերի վրա իրականացվող հրետանա-հետևակային գրոհները, Արցախի Հանրապետության ռազմական օբյեկտների և խաղաղ բնակավայրերի հրետակոծումներն ու հրթիռակոծումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը այս էլ որերորդ անգամ կյանքի է կոչում ընդհուպ պատերազմ հրահրելու իր անպատասխանատու և սանձարձակ քաղաքականությունը: Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը։

Թշնամուն հակազդելու և նրա զավթողական ծրագրերը խորտակելու անհրաժեշտությունը պահանջում է համընդհանուր պատրաստակամություն, համախմբվածություն և կազմակերպվածություն: Ստեղծված իրավիճակում, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը հայտարարում է, որ պատրաստ է իր բոլոր անդամների կարողություններն ու խորհրդի ամբողջ ներուժը անվերապահ դնել պաշտպանության նախարարության տրամադրության տակ և ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Առնչվող Հոդվածներ