Հասարակություն

ՀՀ փոխվարչապետ Ավինյանն ԱՍՀ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Բաթոյանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 21-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին: Մեր երկրի պետական կառավարման համակարգի համար, համոզված եմ, նոր հնարավորություններ են բացվել: Անհրաժեշտ է թարմացնել համակարգը և հիմնովին վերանայել այն, ինչը մենք ունենք», – ընդգծել է Տիգրան Ավինյանը: Նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին չափազանց կարևոր ոլորտի համակարգումն իրեն վստահելու համար և նշել, որ այն նպատակն ու առաքելությունը, որոնցով առաջնորդվում են իրենք, թույլ են տալիս չվախենալ խոչընդոտներից։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ամենամոտն է կանգնած քաղաքացիներին և ամենամեծ թվով քաղաքացիների հետ գործ ունի: Ես կարծում եմ, որ մենք այսուհետ ոչ միայն պետք է շարունակենք քաղաքացիների կյանքի որակի բարելավումը, այլև պետք է մեծացնենք նրանց հետ համագործակցությունը: Մենք ավելի շուտ պետք է լինենք նրանց կողքին՝ կանխարգելելու այն դժվարությունները, որոնց հանդիպում են կյանքում», – ասել է նորանշանակ նախարարը: Նախարար Զարուհի Բաթոյանն ընդգծել է նաև նախարարության դերը միջգերատեսչական համագործակցության գործընթացում և հավելել, որ միայն համատեղ ուժերի միջոցով է հնարավոր քաղաքացիներին մատուցել առավել որակյալ ծառայություններ, որոնք հիմնված կլինեն մարդու իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/117173.html?fbclid=IwAR3MnOTT9PL_8-KwKD66Z9JevTvCgdLZK6OBLKEbzr0i2BrOkSyFckbxAfA

© factor.am

Առնչվող Հոդվածներ