Պատմություն

Հնագետները տասնյակ հսկա մամոնտների մնացորդներ են հայտնաբերել Մեխիկոյում


Հնագետները տասնյակ հսկա մամոնտների կմախքային մնացորդներ են հայտնաբերել Մեխիկոյի շինհրապարակներից մեկում:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, նրանք մոտ 60 մամոնտի ոսկորներ են հայտնաբերել քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող Սումպանգո վարչական շրջանում կառուցվող նոր օդանավակայանի տարածքում:

Այդ տարածքում ժամանակին լիճ է եղել, և գիտնականները կարծում են, որ կենդանիները, հավանաբար, սատկել են չկարողանալով դուրս գալ լճից:

Մասնագետները որևէ նշան չեն հայտնաբերել, որ մարդիկ ժամանակին որսացել են մամոնտներին, սակայն մարդիկ կարող էին նրանցից ոմանց յուրացնել լճում խցանվելուց հետո:

Առնչվող Հոդվածներ