Արտակարգ դեպք/Պատահարներ

Հնդկաստանի Փենջաբ նահանգում կեղծ ալկոհոլի օգտագործման հետևանքով ավելի քան 60 մարդ է մահացել


Հնդկաստանի Փենջաբ նահանգում կեղծ ալկոհոլի օգտագործման հետևանքով ավելի քան 60 մարդ է մահացել, գրում է gazeta.ru-ն։

Հայտնի է, որ միջադեպի բոլոր զոհերը եղել են Ամրիթսար, Գուրդասպուր, Տարն-Տարան քաղաքների բնակիչներ:

Հուլիսի 31-ին անցկացված ավելի քան 40 ստուգայցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ութ անօրինական խմիչք վաճառողների, նրանցից առգրավել են հսկայական քանակությամբ կեղծ սպիրտային խմիչքներ:

Եվս հինգ մարդ ձերբակալվել է հարցաքննության համար։

Առնչվող Հոդվածներ