Արտակարգ դեպք/Պատահարներ

Հոնկոնգում պայթյունի հետևանքով նավթային լցանավ է այրվել

Հոնկոնգի Լամա կղզու ափերի մոտ նավթային լցանավ է այրվել, զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 3-ը համարվում են անհետ կորած, հաղորդում է South China Morning Post-ը:

Ոստիկանության տվյալներով՝ նավն այրվել է տեղական ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում:

Նախաքննությամբ պարզվել է, որ նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, և մի քանի մարդ ջուրն է ընկել: Հաղորդվում է, որ տախտակամածին գտնվել է ավելի քան 25 մարդ:

Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները: Նրանց հաջողվել է փրկել 24 նավաստու կյանք, որոնցից 4-ը հոսպիտալացվել են:

Նյութի աղբյուր՝ Tert.am

Առնչվող Հոդվածներ