Տնտեսական

Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կկազմի 25 500 դրամ:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանության է արժանացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ 2019թ․ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 25 500 դրամ՝ մոտ 23 000 դրամի փոխարեն։

«Նվազագույն կենսաթոշակ եզրույթի կիրառումը նշանակում է, որ 25 000 դրամից քիչ կենսաթոշակ ստացողներ չեն լինելու։ Օրենքին հետադարձ ուժ ենք տալու»,-ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ օրենսդրական այս փոփոխությունը հնարավորություն կտա կենսաթոշակառուների շրջանում հաղթահարել ծայրահեղ աղքատության խնդիրը եւ թիրախավորել ցածր կենսաթոշակները։

 

Առնչվող Հոդվածներ