Տնտեսական

Հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առեւտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է. վարչապետ

Հաշվիչ դրամարկղային կտրոնների (ՀԴՄ) հետ կապված հայտարարություններին հանրության արձագանքն աննախադեպ է եղել: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին, թե ի՞նչ դինամիկա կա տնտեսության մեջ, նկատվո՞ւմ են փոփոխություններ ՀԴՄ կտրոններ տպելու մասով:

«2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.5 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել: Հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առեւտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է։ Սրա արդյունքում մենք ավելի վստահ ենք նայում 2019-ի պետական եկամուտների հավաքագրման պրոցեսին։ Այս պրոցեսը շարունակվելու է»,- ասաց ՀՀ վարչապետը։

Վարչապետը կարեւորեց քաղաքական ուղերձը, որի արդյունքում կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք կապ է ստեղծվել։ Փաշինյանի խոսքով՝ հանրությունը շարունակում է իր գործողություններով վստահություն արտահայտել կառավարության ու Ազգային ժողովի նկատմամբ։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրությանը՝ դարակազմիկ աջակցության համար»,- հավելեց վարչապետը։ 

Առնչվող Հոդվածներ