Քաղաքականություն

«Հրապարակ». Երասխի գինու գործարանի տնօ­րեն Ռազմիկ Թևոնյանն ընտրություններին չի աջակցի վաղեմի ընկերոջը՝ Արամ Սարգսյանին, նրա որդին ՔՊ ցուցակում է

««Հանրապետություն» կուսակցության անդամ, Արամ Սարգսյանի վաղեմի ընկեր, Երասխի գինու գործարանի տնօ­րեն Ռազմիկ Թևոնյանն այս ընտրություններում չի աջակցի իր ընկերոջը՝ Արամ Զավենիչին:

Մեր տեղեկություն­ներով՝ նրա որդին՝ Սեդրակ Թևոնյանը, «ՔՊ» ցուցակում է՝ ռեյտինգային ընտրակարգով, Արա­րատի մարզի ընտրատարածքում: 2017-ի ընտրություններում Ռազմիկ Թևոնյանը նույն տարած­քում «Ելք»-ից ամենաշատ ձայներ ստացած թեկ­նածուն էր՝ մոտ 4 հազար: Իսկ Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքից այս մարզում կառաջադրվեն Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը և «Վեդի Ալկո» ընկե­րության սեփականատեր Մանվել Ղազարյանը»,-գրում է թերթը:

Առնչվող Հոդվածներ