Քաղաքականություն
«Իրենք բոլորն էլ գիտեն, բոլորն էլ նույն կոռուպցիոներն են»:


ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համար ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքները նորություն չեն` 25 տարի է այդպես է, ասում է Բաբայանն ու հավելում. «Իրենք բոլորն էլ գիտեն, բոլորն էլ նույն կոռուպցիոներն են:
Մի հատ նայեք երեկվա փսլնքոտ լակոտները, ինչ տներում են ապրում: Գաղութներ են սարքել, սմատրյաշիներին դրել են ու ժողովրդին վախեցրած պահել են»: Բաբայանը նշեց, որ բոլորն էլ իմացել են, թե ինչ է կատարվում երկրում, լռել են, քանի որ ծառայություն են մատուցել. «Խոսես՝ քեզ էլ են շպրտելու, ծառայություն են մատուցել թագավորին»: Նա ասաց, նրանք ում մարդիկ գեներալ են անվանում իր համար կոլխոզի նախագահներ են.
«Բոլորն ինձ մոտ, իմ ենթակայության տակ ծառայել են, մեկը եկել ասել ա տասը ավտո տուր փայտ տանեմ, տարել են ծախել, մեկն ավտոմատը դրել է դիակի տակ բռնել եմ: Ես այդ թալանչիներին վաղուց գիտեմ: Նրանց իշխանությունը սարքել է անձեռնամխելի, բայց ժամանակին եղել են տուզիկ»:
