Արտակարգ դեպք/Պատահարներ

Հրդեհ՝ Թաիրով գյուղում. վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է:

Հունիսի 18-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:24-ին:

Այրվել են մոտ 1500 քմ խոտածածկույթ և 1 վագոն-տնակ՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Առնչվող Հոդվածներ