Արտակարգ դեպք/Պատահարներ

Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետը

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2015-2018 թվականների ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարել է շուրջ 15 տարի: Անցած հուլիսին՝ իշխանափոխությունից հետո, Դանիելյանը հրաժարական տվեց պաշտոնից:

Նյութի աղբյուր՝www.azatutyun.am

Առնչվող Հոդվածներ