Արտակարգ դեպք/Պատահարներ

Ղազախ կասկադյորը մահացել է Հելոուինի ժամանակ հնարք կատարելուց հետո

Ղազախստանից կասկադյոր Քասիմ Ժումագուժին մահացել է Ալմաթիի բարերից մեկում կախվելու հնարքը կատարելուց հետո, հայտնում է Total.kz-ը:

Արտիստը մասնակցում էր Հելոուինի շոու ծրագրին: Ըստ սցենարի՝ նա պատկերում էր պարանից կախված մումիայի: Ելույթի ժամանակ կասկադյորը նշաններով գործընկերոջը ցույց էր տալիս, որ ամեն ինչ կարգին է: Հնարքը 15 րոպե կատարելուց հետո նրան իջեցրել են 3-մետրանոց բարձրությունից եւ ուշադրություն են դարձրել նրա թուլության վրա:
Շտապ օգնության ժամանած բժիշկները կատարել են վերակենդանացման գործողություններ, սակայն ավելի ուշ գրանցել են նրա մահը: Դիահերձմամբ պարզվել է, որ կասկադյորը մահացել է սուր առաջնային սրտի կաթվածից:

Նյութի աղբյուր՝ Tert.am

Առնչվող Հոդվածներ