Քաղաքականություն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են. Դեսպան


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքային հարցերում Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դա անսպասելի էր, բայց հաճելի, երբ հրապարակվեց երեք նախագահների համատեղ հայտարարությունը:

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները շատ քիչ հարցերում են համընկնում: Մենք կողմերին կոչ արեցինք ցուցաբերել զսպվածություն, հաստատել հրադադար և անցնել դիվանագիտական ուղուն: Դա իրոք այդպես է»,-ասել է նա:

Առնչվող Հոդվածներ